top of page

Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին

  • Arnold Gevorgyan
  • 7 hours ago
  • 1 min read

Առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:«Եվ կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում: Կքննարկենք և ըստ այդմ կորոշենք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում:

1/2644
bottom of page