top of page

Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացված բուժառուների 82%-ը 0-18 տարեկան երեխաներ են

Հանրապետությունում շարունակում են շրջանառվել H1N1 վիրուսի A և B ենթատեսակները:  Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են ՀՎԿԱԿ-ից: Մինչ անչափահաս երեխաների ունեցող ծնողները վերջին շրջանում  սոցցանցերում հաճախ են իրենց բողոքը հայտնում, նաև պատկան գերատեսչություններից պահանջում, որ որոշ ժամանակով դպրոցներում դասերը հետաձգվեն, քանի որ վիրուսը գնալով ավելի է տարածվում,  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարին  հայտարարել էր, որ հնարավոր չէ ՍՇՎ-ների պատճառով ամեն տարի մի ամբողջ սեզոն փակել դպրոցները:

«Մարտի 3-ից մարտի  9-ն ընկած ժամանակահատվածում՝ ՍՇՎ-ով պայմանավորված տասներորդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման օղակներ դիմել են 8,716 բուժառու, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ցածր է 1, 1 անգամ, դեպքերի 74, 7 % -ը կազմում են 0-18 տարեկան երեխաները»- նշել է ՀՎԿԱԿ Վերլուծության և վիճակագրության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը:

«Թոքաբորբով պայմանավորված, առողջության առաջնային պահպանման օղակներ դիմել է 710 բուժառու, ինչը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1, 2 անգամ: Իսկ վերակենդանացման բաժանմունքում՝ մարտի 10-ի տվյալներով, հոսպիտալացված է 76 բուժառու, որոնց 82 %-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Շրջանառվում է գրիպ Ա տեսակը, այլ շնչառական վարակներից՝ կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ»,-ընդգծել է Աիդա Հովհաննիսյանը՝ ծնողներին խորհուրդ տալով հիվանդ երեխաներին դպրոց չուղարկել, խուսափել շփումից, և հետևել հակահամաճարակային միջոցառումներին. հաճախ լվանալ ձեռքերը , սենյակը հաճախ օդափոխել, քանի որ  սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում:

«Գրիպի դեպքում, երեխաները, հղի կանայք, ծերերը և լուրջ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ առավել խոցելի խումբ են համարվում»,- նշել է նա:

bottom of page