top of page

Ամբողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի այս արյունալի ահաբեկչությունը․ Մարիա Զախարովա


Ամբողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն բազմաթիվ զանգեր է ստանում տարբեր երկրների քաղաքացիներից, որոնք դատապարտում են տեղի ունեցածը ու ցավակցություններ են հայտնում Ռուսաստանին։

«Ամբողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի այս հրեշավոր հանցագործությունը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանում բոլոր ուժերը կենտրոնացրել  են՝ մարդկանց կյանքերը փրկելու համար։

bottom of page