Իրանի նախագահը կոչ է արել պատասխանատվության ենթարկել «Կրոկուսի» ահաբեկչության մեղավորներին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել ուրբաթ երեկոյան Մոսկվայում տեղի ունեցած մահասփյուռ ահաբեկչության կազմակերպիչներին եւ կատարողներին, տեղեկացրել է Tasnim-ը։
Շաբաթ օրը ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում Իրանի նախագահը ցավակցություններ է հայտնել «Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակման հետեւանքով անմեղ քաղաքացիների զոհվելու առնչությամբ։
Ռաիսին վճռականորեն դատապարտել է հարձակումը եւ հայտնել Իրանի աջակցությունը Ռուսաստանի իշխանությունների ջանքերին երկրի ազգային անվտանգության պաշտպանության հարցում։
Իրանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դիմել լուրջ գործողությունների, որպեսզի պատժվեն նրանք, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են այդ արյունալի ահաբեկչությունը։