«Дождь»-ը հեռացրել է ադրբեջանցի հյուրի՝ «ահաբեկիչների հայերեն խոսելու մասին» պնդումն ու ներողություն խնդրել
- Lida Nalbandyan
- Mar 23, 2024
- 1 min read

Նախօրեին ռուսական ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերության ուղիղ եթերում Crocus City Hall-ի աշխատակիցներից մեկը հայտարարել էր, թե ահաբեկիչներն, իբր, «խոսել են հայերեն ու հայերեն հայհոյանքներ հնչեցրել»։ Ավելի ուշ պարզվել էր, որ այդ աշխատակիցն ազգությամբ ադրբեջանցի է։ Այս եթերը մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերի հայկական տիրույթներում, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր բողոքի նոտան էր հղել:Այս իրարանցումը ստիպել է «Дождь»-ի խմբագրությանը հեռացնել ադրբեջանցու այդ պնդումն իրենց ուղիղ եթերից, իսկ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյաձկոն ներողություն է խնդրել։
«Կցանկանայի մի կարևոր բան ասել «Дождь»-ի երեկվա հատուկ եթերի համատեքստում։ Ձեզնից շատերը կարող էին երեկ եթերում լսել մի մարդու, ով ներկայացել էր` որպես «Կրոկուս»-ի ձայնային ռեժիսոր: Նա հայտարարել էր, թե իբր լսել է, որ հարձակում գործած անձինք «խոսել ու հայհոյել են հայերեն», ինչպես նաև անապացույց հայտարարություն արել «հայկական հետքի» մասին: Մինչ եթեր մտնելը, նախնական հարցազրույցի ժամանակ, այդ մարդը նման բան չէր ասել»,- թելեգրամի իր ալիքում գրել է Ձյաձկոն։