top of page

«Իշխանությունը ոչ միայն իր ուզածին չհասավ, այլ հակառակ արդյունք ստացավ». Էլիբեգովա


Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա հաղորդման մասին մի քանի բան ասեմ՝


1. Այս պահին ունենք 38 հազար դիտում։ Դա նշանակում ա, որ իշխանությունը ոչ միայն իր ուզածին չհասավ, այլ հակառակ արդյունք ստացավ ու դա առաջին հերթին «Իմնեմնիմի»-ի մեծ, կուռ ու իրար մեջք պահող ընտանիքի շնորհիվ ա։


2. Նույնիսկ իրար չսիրող մարդիկ արագ մոբիլիզացվեցին, կպան իրար մի խնդրի շուրջ, անկախ սեփական նախասիրություններից ու նախկին կոնֆլիկտներից։ Ու սա հուսադրող տենդենց ա դաշտում։ Ռեպրեսիաների դեմ պայքարում էդ իրար մեջք պահելն ամենաարդյունավետ տակտիկան ա։


3. Համարյա 4 ժամ ուղիղ եթեր պահելն անմարդկային տանջանք ա։ Ես, անկեղծ, չէի պատկերացնում ինչ ծանր գործ են անում տղաները շաբաթը երկու անգամ դուրս գալով եթեր, մի տարի շարունակ։ Ես իմ համար նստում լսում էի, մի բան էլ ասում էի ավելի հաճախ արեք։ Երբ իմ մաշկի վրա զգացի էդ ահռելի բեռը, ուղղակի քամված դուրս եմ եկել եթերից։


4. Փոդքաստի լսարանը շատ բծախնդիր, բարձր մտավոր ունակություններով ու կայացած խումբ ա ու ցանկացած կիքս ու թերություն զգում ա ու արձագանքում։ Ու կար իսկապես անհանգստություն, որ չի ընկալվի մեր որոշումը։ Մեկնաբանությունների ու աջակցության խոսքերի տեղատարափից զգացինք, ոնց եք մեր մեջքը պահում, օգնում ու որ իսկական ընտանիք եք»։

bottom of page