top of page

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդունել է Բելգիայի փախստականների և հայտարարագրված անձանց հարցերով պատվիրակությանը


Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պաշտոնական էջում տեղեկացվում է, որ Հայաստանում է Բելգիայի փախստականների և հայտարարագրված անձանց հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի (CGRS) պատվիրակությունը։

«Ուրախ էինք ընդունել Բելգիայի փախստականների և հայտարարագրված անձանց հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի (CGRS) պատվիրակությանը և կիսվել Առաքելության մանդատի և գործունեության վերաբերյալ տեսակետներով»,-գրված է հաղորդագրության մեջ։

bottom of page