Search
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
- Lida Nalbandyan
- Mar 25, 2024
- 1 min read

Տեղեկացնում ենք, որ 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է:
Հայտնում ենք, որ Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ: Ապրանքանիշի փոփոխության վերաբերյալ ընկերությունը կտեղեկացնի առանձին:
Համապատասխանաբար փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:
Ծառայությունների մատուցման փոփոխված ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: