Search
Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը
- Lida Nalbandyan
- Mar 28, 2024
- 1 min read

Այսօր՝ մարտի 28-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի մուտքի մոտ, Տիեզերագնացների հրապարակում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Եղիազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Երևանի բնակիչ 46-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։