top of page

«Զինկոմիսարիատները տղամարդկանց ծանուցումներ են ուղարկում»․ Արթուր Գրիգորյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 30, 2024
  • 1 min read

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. սրանց քայլերի հաջորդականությունը միշտ ուղղված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի, այն է՝ հանձնել թշնամուն Արցախը և ՀՀ տարածքները` դավադրաբար ու նենգ ճանապարհներով։ Եվ ահա հերթական ստոր քայլը, որը արդեն մի քանի օր է ջանասիրաբար իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ քաղաքների և գյուղերի տղամարդկանց հանդեպ։ Զինկոմիսարիատները բոլոր տղամարդկանց ուղարկում են ծանուցումներ, որպեսզի ներկայանան և մասնակցեն մեկամսյա զորահավաքներին։ Այդ կերպ այս խունտան փորձում է թշնшմու կողմից մոտալուտ հարձակման համար ապահովել առանց դիմադրության ճակատ։ Այս ամենի մասին այսօր ուղիղ եթերով կխոսեմ և ավելի մանրամասն կներկայացնեմ»։

bottom of page