top of page

ՈՐ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐՆ ԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ ԶԱՏԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ.«Հրապարակ»

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 30, 2024
  • 1 min read

Ընդամենը ժամեր անց Սուրբ Զատիկն է՝ Քրիստոսի Հարության տոնը։  Գաղտնիք չէ, որ այն Հայաստանում սիրում են նշել լի սեղաններով։ Եվ ինչպես միշտ՝ այս տոնին ընդառաջ ևս շուկայում թանկացումներ են․ ձկնեղենը, կանաչեղենը դժվար է գտնել նախկին արժեքով։

Մենք շրջեցինք շուկայում և ֆիքսեցինք որոշ ապրանքատեսակների ահռելի թանկացումներ: Ձկնամթերքների, օրինակ՝ իշխանի մեկ կիլոգրամը եթե սովորական օրերին սկսվում 2500 դրամից, ապա այսօր՝ Զատկի տոնից ժամեր առաջ շուկայում չեք գտնի 3500 դրամից պակաս: Կանաչեղենը նույնպես թանկացել է: Թարխունի մեկ կապն արժե 250 դրամ, առաջվա 80 դրամի փոխարեն: Մանդակի, սիբեխի արժեքները ևս կտրուկ բարձրացել են: Մեկ կիլոգրամի արժեքը սկսվում է 4000 դրամից, առաջվա 1500-ի փոխարեն: Որքան էլ զարմանալի թվա, այս տարի ձվի արժեքը չի բարձրացել:


bottom of page