top of page

Վազգեն Սաղաթելյան. Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին


Նիկոլ Փաշինյանին «Իմնեմնիմի» պոդքասթի եթերում հայհոյելու համար կալանավորված Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը բարձր:Վազգենը ողջունում է բոլորիդ, մեծ շնորհակալություն հայտնում աջակցության համար:Խնդրեց ձեզ փոխանցել՝

«Տեղյակ եմ, որ շատ շատ մարդիկ անդադար ռեժիմով հետաքրքրվում են իմ մասին: Ինձ զգում եմ հրաշալի: Տրամադրությունս բարձր է ու մարտական: Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին»:«Իմնեմնիմի» ընտանիքի անդամներին ուղղված ուղերձը խնդրել է, որ հրապարակեմ հենց պոդքաստի ընթացքում, ինչն էլ կանեմ մոտ ապագայում:Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները քրեակատարողականում, նա պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման...- ստեղ էլ ա լյոքշ,- ստեղ էլ խորհուրդ չի տրվում լքել հանգստյան տան տարածքը,- սնունդը ներառված ա փաթեթում, բայց էնքան էլ լավը չի,- սպասարկող անձնակազմը շատ են ու բոլորը նույն շորերով»»։

1/2284
bottom of page