Search
Բաքուն ապատեղեկատվություն է տարածում
- Lida Nalbandyan
- Mar 31, 2024
- 1 min read

Հայաստանը կենդանի ուժ, զրահատեխնիկա և հրետանի է կուտակում Ադրբեջանի հետ սահման։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ վերջին օրերին իրենք արձանագրել են հայկական կողմից Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանության աճ՝ և այն որակել են իրավիճակը սրելու մտադրություն։
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ակնհայտ ապատեղեկատվություն է և զուրկ է տրամաբանությունից, քանի որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ գնում է խաղաղության և առկա հարցերը միայն բանակցությունների միջոցով լուծման կողմնակից է, ի տարբերություն Ադրբեջանի, որը խոսում է վերջնագրերով և ուժի սպառնալիքով։