top of page

Ի՞նչ են քննարկել Իրանի ԱԽ քարտուղարն ու Փաշինյանը

Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ընդգծել է, որ խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն տարածաշրջանի երկրների համագործակցության և աջակցության դեպքում։ Նա հավելել է, որ արտատարածաշրջանային և օտարերկրյա ուժերի ներկայությունը միայն կբարդացնի տարածաշրջանում քաղաքական և անվտանգության հավասարումները և չի նպաստի խնդիրների լուծմանը։

Ահմադիանը, մատնանշելով երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների պատմական խորությունը, ընդգծել է արդյունաբերության, գյուղատնտեսության, նանո-և բիոտեխնոլոգիաների ոլորտներում գիտատեխնիկական փորձը փոխանցելու Իրանի պատրաստակամությունը: Կողմերն ընդգծել են քաղաքական, տնտեսական և պաշտպանական հարաբերությունների մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության զարգացման ընթացքից: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի մեծ մասնակցություն և համագործակցություն Հյուսիս-Հարավ միջանցքում: Հիշելով Էբրահիմ Ռայիսիին՝ Փաշինյանը վերահաստատել է Իրանի նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունը՝ երկկողմ առևտուրը հասցնել 3 միլիարդի: Կողմերը կարևորել են նաև համագործակցությունը նոր ոլորտներում, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանների կառուցումը:

1/2320
bottom of page