top of page

23 ԲՈՒՀԻՑ ԵՒ 33 ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 11, 2024
  • 1 min read

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն դեռ ամիսներ առաջ բուհերին ուղարկել էր միավորման առաջարկ, որպեսզի նայեն եւ իրենց հայեցակարգերը ներկայացնեն կոմիտեին։ Առաջարկները բուհերին ուղղվել էին 2023-ի հուլիսի 17-ին՝ գիտական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված խոշորացման հայեցակարգի վերաբերյալ։ Բուհերից հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն արդեն լրացել է, արդյունքներն էլ` ամփոփվել։ 

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հանրային կապերի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Աստղիկ Մելիք-Քարամյանը մեզ հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց. «23 բուհից առաջարկ ենք ստացել, 6 բուհը ուղղակի զանգի միջոցով հայտնել են, որ առաջարկ չունեն, բայց քննարկումներին պատրատ են մասնակցել, ինչպես նաեւ Գիտությունների ակադեմիան մեկ փաթեթով է ուղարկել առաջարկությունները, ԳԱԱ 33 կազմակերպություններից 29-ն են առաջարկ ներկայացրել, այդ թվում նաեւ` Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան»:

Առաջարկների բովանդակության մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ դեռ քննարկումներ են ընթանում. «Հատուկ այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվելու, նիստեր են լինելու, քննարկումներ են արվելու, դրա արդյունքում առաջարկները ի մի կբերվեն, կամփոփվեն ու կներկայացվեն»:


bottom of page