top of page

Վաղուց արդեն ժամանակն է․ Ֆրենկ Փալոնը՝ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 13, 2024
  • 1 min read

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնում է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։


«Միանում եմ ANCA-ին և իրավապաշտպաններին, որոնք ԱՄՆ-ին կոչ են անում Ալիևին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության համար։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի՝ նրա (Ալիևի) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած աջակցություն կանխարգելելու ուղղությամբ», - գրել է նա։ 


bottom of page