Ներկայացվել է ԱԲ նեյրոցանց, որն ինքնուրույն սովորում է և կարող է ամբողջությամբ փոխարինել ծրագրավորողին
![](https://static.wixstatic.com/media/475b22_450fee4c1ce04bb580e822511b27955c~mv2.webp/v1/fill/w_650,h_350,al_c,q_80,enc_auto/475b22_450fee4c1ce04bb580e822511b27955c~mv2.webp)
Ամերիկյան Cognition ընկերությունը ներկայացրել է Devin նախագիծը՝ արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող նեյրոցանց, որն ունակ է ինքնուրույն իրականացնել ծրագրային ապահովման մշակման ամբողջական ցիկլը: Կոդ գրելու հարցում այն պարզունակ ԱԲ-ի վրա հիմնված օգնական չէ, այլ լիարժեք ծրագրային ապահովման ինժեներ, որը հանձնարարված առաջադրանքները կարող է կատարել ինչպես մարդը:
Devin-ը, որն ունակ է տրամաբանել, ինքնուրույն է նախագծում և իրականացնում ծրագրային նախագծեր՝ այդ ճանապարհին հազարավոր որոշումներ կայացնելով: Նրա ԱԲ-ը սովորում է, ուղղում սխալները և կողմնորոշվում համատեքստում:
Cognition-ը Devin-ին համալրել է ծրագրավորողների համար անհրաժեշտ գործիքներով առկա աշխատանքային հոսքերին անխափան ինտեգրվելու համար: Ընկերությունը թվարկել է նեյրոցանցի հիմնական հնարավորությունները.
Հարմարեցում նոր տեխնոլոգիաներին․ Devin-ը արագ տիրապետում է անծանոթ գործիքներին՝ պարզապես կարդալով փաստաթղթերը։
Հավելվածների կոմպլեքս մշակում․ ԱԲ-ը ստեղծում և տեղակայում է լիարժեք վեբ հավելվածներ՝ օգտատերերի ստացվող կարծիքներին զուգահեռ ավելացնելով նոր հնարավորություններ։
Սխալների ինքնուրույն հայտնաբերում․ Devin-ը գտնում և շտկում է կոդում առկա խնդիրները՝ հանդես գալով որպես նախագծերի լիիրավ մասնակից։
ԱԲ ուսուցում․ նեյրոցանցը տեղադրում և կարգավորում է լեզվական մեծ մոդելներ՝ հիմնվելով հետազոտական պահոցների հրահանգների