top of page

Վիճակն ավելի վտանգավոր է դառնում, Հայաստանն անդունդի եզրին է․ Վահան Բադասյան


 «Հեղափոխության անվան տակ իշխանություն շպրտեցին քաղաքականությունից, տնտեսությունից, բանակի մարտական գործողությունների կառավարումից, դիվանագիտությունից և պետական կառավարման այլ կարևոր ոլորտներից բոլորովին անտեղյակ դիլետանտներ, երկիրը գլորեցին անդունդի եզրին՝ կանգնեցնելով այս դաժան իրականության առջև»,- «Միասին» շարժման նախաձեռնած հանրահավաքի ընթացքում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գնդապետ Վահան Բադասյանը՝ հավելելով․

«Ամեն օր այս ապազգային իշխանությունը մի նոր հակահայ որոշում է ընդունում՝ մեր աչքը, միտքը կաթիլ առ կաթիլ լցնելով սովորեցնում համակարեպվել պարտության, զիչման, խեղճության, կորուստների համակերպման հետ։ Հեղափոխությունը, որն իրականում տեղափոխություն էր, համակերպվեցինք, երկիրը գիտակցաբար պարտության տանելուն համակերպվեցինք, թշնամի երկրի ՀՀ տարածք ներխուժելը համակերպվեցինք, Արցախի հանձնմանը համակերպվեցինք։ Արդեն «վայչապետ» կոչվածը հայտարարեց՝ ՀՀ տարածքը պարզվում է ոչ թե 29 հազար 800 քառ․ կմ է, այլ ավելի փոքր՝ մեզ պատրաստելով կանխատեսելի հերթական աղետների։ Այս թշնամասեր կառավարությունը մեզ հոգեբանական ճնշմամբ դարձրել է թույլ, անկարող, պարտվող, հպատակ զանգվածի է վերածել»։

Գնդապետի համոզմամբ՝ երկրի ղեկին դավաճաններն են։

«Վիճակն ավելի վտանգավոր է դառնում։ Հայաստանն անդունդի եզրին է և սրանից ավելի հնարավոր չէ գլորվել։ Այս իշխանությունն արդեն դավաճանից վերածվել է թշնամու»,- հավելեց նա։

1/2103
bottom of page