top of page

Բիպոլյար խանգարում․ Ինչպես է արտահայտվում


Բիպոլյար խանգարումը բնութագրվում է տրամադրության ժամանակային փոփոխություններով: Ծայրահեղ գրգռվածությունը փոխարինվում է տրամադրության անկումով՝ հասնելով նույնիսկ դեպրեսիայի։

Երբեմն տրամադրության փոփոխությունները տեղի են ունենում կտրուկ և արագ, երբեմն էլ՝ աստիճանաբար: Դեպրեսիվ փուլի ընթացքում անձի մոտ կարող են դրսևորվել դեպրեսիայի բոլոր ախտանշանները կամ դրանց մի մասը:

Ծայրահեղ մոլուցքի ժամանակ մարդը կարող է լինել գերակտիվ, չափազանց եռանդուն ու շատախոս: Այդ մոլուցքը հաճախ ազում է մարդու դատողության, բանականության, հասարակության մեջ նրա պահվածքի վրա, ինչը հաճախ հանգեցնում է լուրջ խնդիրների և շփոթության:

Բիպոլյար մոլուցքը չբուժելու դեպքում  կարող է վերածվել փսիխոզի և առավել դժվար դարձնել բուժման ընթացքը:

Հաճախ հիվանդը դեպրեսիայի կամ մոլուցքի ժամանակ ոչ բոլոր ախտանշաններն է զգում: Ախտանշանների քանակը ևս դեպրեսիայի ծանրության հետ կապ չունի. որոշ մարդիկ ունենում են ավելի շատ ախտանշաններ, իսկ մյուսները՝ ընդամենը մի քանիսը: Ախտանշանների ծանրությունը տարբեր մարդկանց մոտ ևս տարբեր է և կարող է փոփոխվել  ժամանակի ընթացքում:

Դեպրեսիայի և բիպոլյար մոլուցքի ախտանշանները.

Միշտ տխուր, անհանգիստ կամ մռայլ տրամադրություն

Մեղքի զգացում, անկարողության, անօգնականության զգացում

Հուսահատություն, հոռետեսություն

Սիրելի զբաղմունքի, ժամանցի նկատմամբ հետաքրքրության կորուստ, այդ թվում՝ լիբիդոյի իջեցում

Էներգիայի կորուստ, հոգնածություն, փակվածության զգացում

Կենտրոնանալու անկարողություն, հիշողության հետ խնդիրներ, որոշումներ կայացնելու դժվարություն

Քնի խանգարումներ, վաղ արթնացում կամ քնկոտություն

Ախորժակի և քաշի փոփոխություն

Մահվան և ինքնասպանության մասին մտքեր, ինքնասպանության փորձեր

Գրգռված վիճակ, դյուրագրգռություն

Հրճվանքի ավելորդ կամ պաթոլոգիկ զգացում

Չափազանց դյուրագրգռելիություն

Քնի պահանջի  նվազում,

Շատախոսություն

Մտքերի թռիչք

Էներգիայի զգալի ներհոսք

Որոշում կայացնելու սխալներ

Հասարակության մեջ ոչ պատշաճ պահվածք:

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

bottom of page