top of page

«Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել ու բռնկվել․ կա զոհ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 16, 2024
  • 1 min read

Մարտի 15-ին, ժամը 23:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ շրջվել և բռնկվել։Հրդեհը մեկուսացվել է մարտի 16-ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։Ավտոմեքենայում հայտնաբերվել է Վ․ Բ-ի (ծնված 1994թ․) դին։

1/2639
bottom of page