top of page

ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ «ԿՌԻՎ Է ԳՑԵԼ» «ԻՄՆԵՄՆԻՄՑԻՆԵՐԻ» ԵՒ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԻ ՄԻՋԵՒ


«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Հովհաննես Դավթյան անունով հումորիստը, երեկ «տիկտոկի» իր էջով անդրադարձ է կատարել «Իմնեմնիմի» փոդքասթի մեր նախորդ թողարկմանը, որի հյուրն էր Տիգրան Արզաքանցյանը և անվանել է նախագիծը «մի անհասկանալի, գառլախ հաղորդում»։

Ի՞նչն էր խնդրո առարկան։

Տիգրան Արզաքանցյանը մեր եթերում, փորձելով հիշել (ինչպես պարզվեց) իր նմանակումները հաճախ անող Հովհաննեսին, զրույցի ընթացքում ասում է. «Ի՞նչ էր էն գյադի անունը, Հովհաննես...», մենք կարծում ենք թե Ազոյանի հետ է, քանի որ նկարագրին սազում է, Արզաքանցյանն էլ թե բա չէ, Դավթյան: Դրանից հետո սկսում է խրատներ տալ էս երիտասարդին, որ քիչ «կապիկություն» անի և այլն: Մենք այդտեղ ուղղակի լսում ենք մեր հաղորդմանը հյուր եկած մարդու խոսքը։ Ոչ հաստատում ենք, ոչ ավելացնում, ոչ էլ առհասարակ հետևել ենք էդ հումորիստի ստեղծագործական գործունեությանը, որ խորանանք: 

Այսպիսով, 

Հովհաննես Դավթյան, տես, հումոր ու հատկապես նմանակումներ անող մարդը համարում է, որ դիմացինը պիտի լինի հանդուրժող, թեթև տանի էն, որ իրեն, որոշ դեպքում նաև իր կնոջը, ծաղրում են տարբեր ծամածռությունների միջոցով և, հետևապես՝ ինքն էլ պետք է հանդուրժող լինի ուրիշներից առավել: Էս համատեքստում, ինձ զարմացրեց քո նման կոշտ արձագանքը Արզաքանցյանի այդ մեկ բառին, բայց դա քո ու իր խնդիրն է, ինձ հետաքրքրում է մեր մասը: 

Հարթակը, որում հյուրն ասում է ինչ-որ բաներ չի հանդիսանում դրա պատասխանատուն, դա պարզ տրամաբանություն է: Երբ մենք ենք որակում տալիս, պատրաստ ենք մինչև վերջ գնալ էդ որակման հետևից ու պատասխան տալ մեր խոսքերի համար: Քեզ մենք ոչ ճանաչում ենք, ոչ էլ մեզ հետաքրքրող ոլորտից ես, որ սաղ թողնենք ու հիմա էլ քեզնով զբաղվենք: Դու անհիմն թույլ ես տվել քեզ արտահայտություններ, որոնց հետևից եթե գնանք, չեմ կարծում թե քեզ հաճելի լինի: Մենք չէինք ցանկանա կոնֆլիկտային հանգուցալուծում, քանի որ համարում ենք, որ մարդը կարող է սխալվել, չիմանալ, էմոցիաներին տրվել և այլն, բայց և պարտադիր ենք համարում այդ սխալն ընդունելն ու պատշաճ կերպով արձագանքելը: Ուստի, առաջարկում եմ քեզ այսօրվա ընթացքում այդ նույն հարթակում ներողություն խնդրել մեզանից վիրավորանքի համար: Եթե դա տեղի չունենա, ապա մենք ստիպված ենք լինելու ժամանակ տրամադրել քեզ մեր եթերներում՝ ընդլայնելով մեր հետաքրքրությունների շրջանակը: Հույս ունեմ, որ զերծ կպահես մեզ՝ քեզ անդրադառնալու անհրաժեշտությունից, բայց որոշումն, իհարկե, քոնն է»:


1/2295
bottom of page