top of page

Ալեն Սիմոնյանը մի փոքր տխրել էր, որ չդարձավ քաղաքապետ. երևի թե, ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր. Հայկ Մարության

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 17, 2024
  • 1 min read

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է, որ ժամանակին Ալեն Սիմոնյանը ցանկանում էր դառնալ Երևանի քաղաքապետ ու իրենց հարաբերությունները լարվել են, երբ ինքը դարձավ քաղաքապետ:

«Դա գաղտնիք չէ, Ալենն, այո, ուզում էր ու այդ մասին բոլորը գիտեին: Կուսակցության ներսում էլ կար քննարկում, որ պետք է Ալենը լինի»,- «ԼուրջCast»-ի եթերում ասել է Մարությանը:

Նա նշել է, թե ինքն ու իր թիմն են առաջարկել, որ թույլ տան ինքը դառնա Երևանի քաղաքապետ, առաջարկ են արել ու մեծ դժվարությամբ է առաջարկն անցել ՔՊ-ում:

«Ես կարծում եմ, որ վերը նշված անձը (նկատի ունի Ալեն Սիմոնյանին)մի փոքր տխրել էր այդ առիթով, բայց ես մտածում եմ, որ դա, երևի թե, ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»,- նշել է Հայկ Մարությանը:

bottom of page