top of page

Ուկրաինայի ԶՈՒ կորուստները 8 օրվա մարտական գործողությունների ընթացքում գերազանցում են 3,5 հազարը․ Շոյգու


Ուկրաինայի ԶՈՒ կորուստները  8 օրվա մարտական ​​գործողությունների ընթացքում   գերազանցում են  3,5 հազարը․ Շոյգու

Ուկրաինայի զինված ուժերի կորուստները  8 օրվա մարտական ​​գործողությունների ընթացքում   գերազանցում են  3,5 հազարը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ուկրաինացիները Բելգորոդի և Կուրսկի շրջանների սահմանամերձ բնակավայրերը գրավելու փորձեր են արել։ Ակտիվ գործողություններ են տեղի ունեցել հատկապես Կոզինկա բնակավայրի տարածքում։ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները  8 օրվա մարտական ​​գործողությունների ընթացքում   գերազանցում են  3,5 հազարը, իսկ ավելի հստակ՝ 3 501 մարդ, դրանցից 790-ը անվերականգնելի կորուստներ են»,- ասել է Շոյգուն։

Նա հայտնել է նաև, որ ոչնչացվել է 23 տանկ, 34 զրահամեքենա, այդ թվում՝ 11 Bradley,  Vampire բազմակի հրթիռային համակարգերի արձակման 5 կայան, մեկ Ми-8 ուղղաթիռ։

bottom of page