top of page

Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, գույքի դիտավորությամբ վնասման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները:

Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են, կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:

Կայքի տեղեկություններով՝ Մարիամ Վ.-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ: 

bottom of page