Search
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
- Lida Nalbandyan
- May 1, 2024
- 1 min read

Օդեսայի մարզի ղեկավար Օլեգ Կիպերը տեղեկացրել է, որ երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով սպանվել է երեք մարդ, երեք հոգի վիրավորվել է։
Կիպերի խոսքով՝ Օդեսան գնդակոծվել է բալիստիկ հրթիռներով, ինչի հետեւանքով վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը։
Վերջին օրերի ընթացքում սա արդեն երկրորդ հարվածն է Օդեսային, որն ուղեկցվում է մարդկային զոհերով։
Երկուշաբթի ռուսական հրթիռները Օդեսայի շրջանին հարվածել էին ծովի մոտ, ինչի հետեւանքով զոհվել էր հինգ մարդ։ Տուժել է Օդեսայի իրավաբանական ակադեմիայի շենքը, որը քաղաքում հայտնի է որպես «Հարի Փոթերի ամրոց»։