ԿՐԱԿԵԼ ԵՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՎՐԱ․ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԱԿ ՔՆԱԾ ԵՐԵԽԱՆ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԵԼ Է.
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_20e87efaed6849b3aa24942b8f827d21~mv2.jpg/v1/fill/w_750,h_330,al_c,q_80,enc_auto/0b80d6_20e87efaed6849b3aa24942b8f827d21~mv2.jpg)
Ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան ժամը 11-ից երևի մինչև 04.00-05.00-ը։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը։ Թշնամին կրակ է բացել գյուղի վրա՝ կրակել են մեծ տրամաչափի զենքերով։
«ԴՇԿ, ՍՊՎԴ զենքի տեսակ է՝ խոշոր տրամաչափի զենք է, բայց խուճապ չկա, բոլորը գյուղում են, ամեն ինչ նորմալ է»,-պատմեց Պապյանը։
Գյուղի վրա կրակելու հետևանքով տները մեծ վնասներ են կրել՝ տանիքներն են հիմնականում վնասվել:
«Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով ու հենց պատուհանի տակ քնած երեխա է եղել՝ հրաշքով փրկվել է, բան չի պատահել… Բարեբախտաբար վիրավորներ չկան: Տները շատ վնասվել են, բայց մարդկային վնասներ չեն եղել»,-ասաց Պապյանը:
Թե դիրքերում ինչ իրավիճակ է եղել՝ չգիտի, սակայն հստակ գիտի, որ հարձակում չի եղել՝ դիրքերի ուղղությամբ են կրակ վարել ու գյուղի վրա են կրակել: Այս պահին իրավիճակը հանգիստ է: