top of page

Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • May 1, 2024
  • 1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2024 թվականի անհատական ​​գործընկերային համագործակցության ծրագրի շրջանակում Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի բարձրագույն շտաբի փորձագիտական ​​խմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում «Ռազմաովային ուժերի մարտական ​​պատրաստության գնահատման» դասընթացի թեմայով։ Դրա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Նշվում է, որ դասընթացի հիմնական նպատակն է մարտական ​​պատրաստության ոլորտում ուսուցանել ՆԱՏՕ-ի չափանիշները և օպերատիվ կարողությունների հայեցակարգի մեթոդաբանությունը։ Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի ՆԱՏՕ-ի շուրջ 30 գործընկեր երկիր։

bottom of page