top of page

Գեղարքունիքում Mitsubishi Pajero-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի հարյուր մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում․ կան վիրավnրներ

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմանում Փամբակ գյուղի վարչական տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Ա․-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի հարյուր մետր շրջվելով, գլխիվայր հայտնվել ձորակում։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա և փակել գազաբալոնի փականը։



Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները: Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորի ինքնությունը։ 

1/2305
bottom of page