top of page

Բժիշկ Մյասնիկովը նշել է կոկորդի ցավի դեմ պայքարի արդյունավետ միջոց

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 24
  • 1 min read

Հեռուստահաղորդավար, բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում բացահայտել է կոկորդի ցավի դեմ պայքարի արդյունավետ միջոց, գրել է «Լենտա»-ն։

Բժիշկը կոկորդի սուր ցավ ունեցողներին խորհուրդ է տվել ողողել կետոպրոֆենի լիզինային աղի լուծույթով։

Մյասնիկովի խոսքով՝ այս միջոցը սկսում է արագ գործել և ութ ժամով թեթևացնում է տհաճ ախտանիշը։ «Ի պաշտպանություն իմ խոսքերի՝ ես կասեմ, որ կետոպրոֆենի լիզինային աղը ներառված է տոնզիլիտի և ֆարինգիտի բուժման համար ՌԴ Առողջապահության նախարարության կլինիկական առաջարկություններում», - հավելել է նա:

Մյասնիկովը նշել է բենզիդամինը՝ որպես մեկ այլ միջոց, որն օգնում է հաղթահարել կոկորդի ցավը։

Միաժամանակ, ինչպես պարզաբանեց բժիշկը, դրանով պետք է ավելի հաճախ ողողել, քան կետոպրոֆենի լիզինային աղով, քանի որ այն գործում է ընդամենը երկու ժամ։

1/2611
bottom of page