top of page

Իլոն Մասկն այցով մեկնել է Չինաստան

Ամերիկացի գյուտարար և միլիարդատեր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կիրակի օրը մեկնել է Պեկին՝ էլեկտրական մեքենաներ արտադրողի երկրորդ ամենամեծ շուկայում  անսպասելի շրջագայության համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Մասկը մտադիր է Պեկինում հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի Չինաստանում ինքնակառավարվող մեքենաների համար ծրագրային ապահովում ներդնելու հարցը և երկրում հավաքագրված տվյալներն արտասահման փոխանցելու թույլտվություն ստանա՝ իր ինքնակառավարվող տեխնոլոգիաների համար ալգորիթմներ մշակելու նպատակով:

1/2290
bottom of page