Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից
Այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս:
Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):
Ինչպես հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնից, չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար:
Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում: