Search
«Շատ ցածր ձեւ է մարդուն արժեզրկել՝ համեմատելով Կանտի հետ»,- Արուս Տիգրանյանը՝ Սուրեն Շահվերդյանի մասին
- Lida Nalbandyan
- Mar 28, 2024
- 1 min read

Youtube-ում օրեր առաջ թողարկվել է բլոգեր Էվելինա Խանոյանի մասնակցությամբ «Չէին սպասում» հաղորդաշարը։ Հաղորդման ընթացքում հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հարցադրումները համացանցում քննարկումների մեծ ալիք են բարձրացրել։
Արուս Տիգրանյանը, անդրադառնալով հաղորդմանը, քննադատել է Սուրենին՝ իր աջակցությունը հայտնելով Էվելինային։
«Ցանկանում եմ ֆիքսել, որ «Չէին սպասում» հաղորդման ամբողջ իմաստը, թե որտեղ եք ձեր սուրճը խմում, որտեղ եք նստում։ Առհասարակ, Սուրենը հայտնի է դարձել՝ մարդկանց անձնական տարածքը նկարահանելով ու առհամարական եւ քամահրական վերաբերմունքը այդպիսի կոնտենտին արտահայտելով։ Ինձ համար շատ աբսուրդ է» ,- ինստագրամյան իր էջում վիդեո տարբերակով ասել Է Արուսը։