top of page

Դանիել Դանիելյան, ժամանակ ունես ներողություն խնդրելու արարքներիդ համար

Բագրատ Սրբազանն անդրադարձավ այսօր Գյումրիում Տավուշի թեմի «Տա լույս» մանկական երգչախմբի համերգը խոչընդոտելու տգեղ միջադեպին։

Նա հանդիմանանքի խոսքեր ուղղեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը մանուկների նկատմամբ դրսևորած վարքի համար․  համերգից առաջ  երեխաների համար նախատեսված բեմը ապամոնտաժել էին։

«Սրա՞նք են երեխա պաշտպանողը։ Սրանք երեխա զրկող են, երեխային խոցող են։ Մեր երեխաների համար սրանց գոյությունը ամենամեծ վտանգն ու աղետն է։

Դանիել Դանիելյան կոչվածին եմ ասում՝ ժամանակ ունես ներողություն խնդրելու արարքներիդ համար»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ երեխաների համերգը «քաղաքական» կոչած փոխնախարարին, ով, հիշեցնենք, նաև հայհոյել էր Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանին, հոգևորականի սքեմն էլ անվանել «դերյա»:

bottom of page