Մի խոսեք շարժման մարելու մասին. դառը կլինի, դաժան կլինի, բայց բուժող ու ապաքինող կլինի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը կոչ է անում չխոսել շարժման մարելու մասին:
«Եկեք մասնակից եղեք, որպեսզի շարժումը չմարի: Եթե մասնակից չեք, մի խոսեք»,- Սուրբ Աննա եկեղեցու բանոկւմ հայտարարեց Սրբազանը:
Նա ասաց, որ ինքը բացարձակ որևէ երկյուղ չունի:
«Ինչ տեսնում և լսում եմ, դրա մասին էլ խոսելու եմ»,- ասաց Սրբազանը:
Սրբազանը նշեց, որ շարժման գեղեցկությունն է, որ ճշմարտությունից մեկ միլիմետր անգամ չեն շեղվել:
«Դառը կլինի, դաժան կլինի, բայց բուժող ու ապաքինող կլինի»,- հավելեց Բագրատ Սրբազանը: