top of page

Ի՞նչ կզգայիք, երբ մի օր արթնանայիք ու տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող այգով հայ-ադրբեջանական սահման է անցնում․ Կիրանցի բնակչուհի

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կիրանցի «սահմանազատված» հատված ու տեսանյութեր էր հրապարակել այնտեղից։ Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կադրեր՝ Փաշինյանի հրապարակած տեսանյութից և մեկ այլ լուսանկարով էլ ներկայացրել՝ ինչպիսին էր Կիրանցի այդ հատվածը՝ մինչև ապօրինի սահմանազատումը։

Կիրանցի բնակչուհին գրել է նաև․

«Էս նկարներն արված են համարյա նույն հատվածում:

Առաջին նկարը ՝ էսօր, երկրորդը՝ 2 ամիս առաջ:

Հիմա՝ հարց․  ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք և տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար և ճանապարհ է անցնում ․․․

Իսկ մարդիկ գալիս, կանգնում են էդ հատվածում և հպարտանում իրենց տեսածով:

Կներեք, սիրելի պաշտոնյաներ, բայց դուք մեր սպին բուժելու փոխարեն գալիս, վերքին աղ եք լցնում, գնում»:

Comments


bottom of page