top of page

Իմ էրեխեքը էս պահին զրկված են հորից, բայց ես, գոնե, բանտում եմ, ոչ թե՝ գերեզմանոցում, ինչպես պատերազմի հետևանքով շատերը. Աշոտյան

Արմեն Աշոտյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ իր պայքարը ու, նույնիսկ, իր կալանավորումը երբեք անձնական չի համարում։

«Իմ պայքարը բացարձակ անձնական չէ, հետևաբար, դրան հետևած կալանքը ևս անձնական չեմ դիտում։ Այս 400 օրը, որ գտնվում եմ կալանքի մեջ, ոչ թե իմ անձնական կալանքի օրերն են, այլ՝ Արցախի կորստի, Արցախի հայաթափման, Տավուշի 4 գյուղերի հանձնման օրեր էին։ Երկիրն ապրում է այլ կարևոր երևույթներով։ Բոլոր դժվարություններով հանդերձ՝ իմ և իմ ընտանիքի անձնական պատմություններն իրականում խամրում են այն ամենի համեմատ, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում մեր երկրում։

Ես գոնե հայկական բանտում եմ նստած, Արցախի ղեկավարությունը՝ ադրբեջանական. իմ պատմությունը նրանց մոտ խամրում է։

Իմ էրեխեքը էս պահին զրկված են հորից, բայց ես, գոնե, բանտում եմ, ոչ թե՝ գերեզմանոցում, ինչպես պատերազմի հետևանքով շատերը։ Ես կտրված եմ տնից, բայց, փառք Աստծո, այնտեղ ուրիշ մարդ չի բնակվում։ Որքան էլ դժվար է իմ ու իմ ընտանիքի համար, այս ամենը խամրում է ողբերգական խնդիրներ ունեցող հարյուր հազարավոր իմ հայրենակիցների կողքին»,- ասաց Աշոտյանը։

bottom of page