top of page

Կբացվի «Սրճարաններում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի հոբելյաններին

Երվանդ Քոչարի թանգարանում սեպտեմբերի 10-ին բացվելու է «Սրճարաններում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեր ժամանակի մեծագույն գեղագետների՝ Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի ծննդյան 100 - ամյա և 125-ամյա հոբելյաններին:

Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թանգարանի վերափոխված միջավայրում կազմակերպված ցուցադրությունը ներկայացնում է Մաէստրո Քոչարի սրճարանային թեմաներով բնօրինակ ստեղծագործություններ և ուղեկցվելու է Ազնավուրի երգերով, երաժշտությամբ, ցիտատներով, անիմացիաներով և այլ նորատիպ էֆեկտներով:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման օրը՝ տեղի կունենա նաև «Քոչարի և Ազնավուրի հրաշանաց աշխարհներում» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներկայացնում է մեծ շանսոնիեի՝ երգեր դարձած բանաստեղծությունների ընտրանի՝ ձևավորված Մաէստրո Քոչարի՝ դրանց համահունչ ստեղծագործությունների վերատպություններով:

Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս՝ մինչև հոկտեմբերի 10-ը։

Ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ արվեստագետներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

bottom of page