top of page

6 առողջ պատճառ՝ ձեր սննդակարգում մաղադանոս ավելացնելու համար

Մաղադանոսի օգտակար հատկությունների մասին քչերը գիտեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 պատճառ՝ սննդակարգում մաղադանոս հավելելու համար:


1. Մաղադանոսն ամրապնդում է իմունային համակարգը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչպես նաև բազմաթիվ բիոֆլավոնոիդներ ու միկրոտարրեր, որոնք ակտիվացնում են օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիաները:


2. Բարելավում է արյան ստեղծման գործընթացը: Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը համարվում է արյունաստեղծ հիմնական տարրը:


3. Մաղադանոսը քաղցկեղի կանխարգելման հիանալի միջոց է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սելեն՝ միկրոտարր, որը նպաստում է օրգանիզմից քաղցկեղածինների դուրսբերմանը:


4. Մաղադանոսի բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ մագնեզիումը հանգստացնում է նյարդերը և ազատում անքնությունից:


5. մաղադանոսը պարունակում է նաև ինսուլին, որն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Սա է պատճառը, որը մաղադանոսը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար:


6. Այս համեղ մթերքը հարուստ է նաև կալցիումով ու ֆոսֆորով, որոնք ամրացնում են ոսկորները: Մաղադանոսը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար, քանի որ տարիքի հետ նրանց ոսկորները «մաշվում» են:

1/2336
bottom of page