top of page

Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը

Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը։ Այս մասին РБК -ին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան։

Shot Telegram ալիքը գրել է, որ սեպտեմբերի վերջին նա հոսպիտալացվել էր ինսուլտի կասկածանքով։ Թելեգրամ ալիքի տվյալներով, կոմպոզիտորի վիճակը ծանր է եղել։ Սակայն կոմպոզիտորի տնօրեն Սերգեյ Կարպովը չի հաստատել այս տեղեկությունը։ «Ոչ մի հաղորդագրություն չի եղել», - ասել է նա:

Վյաչեսլավ Դոբրինինը հայտնի է որպես բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ, որոնք կատարել են բազմաթիվ հայտնի երգիչներ։ Գրել է Ալլա Պուգաչովայի, Միխայիլ Բոյարսկու, Լև Լեշչենկոյի, Իրինա Ալեգրովայի, Նադեժդա Կադիշևայի, Վալենտինա Տոլկունովայի համար։

1/2102
bottom of page