top of page

Իրանում հայտարարել են՝ միջուկային դոկտրինը չեն փոփոխի

Իրանը վերահաստատում է, որ շարունակելու է զանգվածային ոչնչացման զենքի չկիրառման քաղաքականությունը, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ  Բաղային։

«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության համաձայն՝ վճռականորեն մերժվում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը։ Իրանի միջուկային դոկտրինը փոփոխության ենթարկելու վերաբերյալ քննարկումները իրանական ու միջազգային մամուլում ոչ մի ազդեցություն չունեն այս դիրքորոշման վրա, և Իրանը կշարունակի վարել զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը մերժող քաղաքականություն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա ճեպազրույցը հեռարձակվել է IRIB հեռտուստաընկերությամբ։

1/2311
bottom of page