top of page

Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը` Էլեն Իսրայելյանը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու պրոդյուսերը։

 

Էլեն Իսրայելյանը եւս երգով էր զբաղվում։

 

Նշենք, որ այսօր ավելի վաղ լուր էր տարածվել, թե «հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում»։

bottom of page