Եթե պատանդներն ազատ չարձակվեն մինչև 2025-ի հունվարի 20-ը, Մերձավոր Արևելքում դժnխք կսկսվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման մոտ պահվող իսրայելցի պատանդներն ազատ չարձակվեն նախքան իր երդմնակալությունը, Մերձավոր Արևելքում «դժոխք կսկսվի»: Այս մասին նա գրել է իր Truth Socialսոցիալական ցանցում։«Բոլորը խոսում են պատանդների մասին, որոնք այդքան դաժանորեն, անմարդկային և ամբողջ աշխարհի կամքին հակառակ պահվում են Մերձավոր Արևելքում։ Բայց այս ամենը խոսակցություն է առանց գործողություն: Եվ ուրեմն իմացեք, որ եթե պատանդներն ազատ չարձակվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը, երբ ես հպարտորեն ստանձնեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, Մերձավոր Արևելքում դժոխք կսկսվի նրանց համար, ովքեր իրականացրել են մարդկության դեմ այս վայրագությունները», - ասել է Թրամփը։Նա ընդգծել է, որ «պատասխանատուներն ավելի շատ կտուժեն»: «Հիմա ազատ արձակե՛ք պատանդներին», - գրել է նա։
Գազայի հատվածում մարտերը շարունակվում են ավելի քան մեկ տարի։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի հարավային շրջանների վրա հարձակումից հետո: Այն ժամանակ ՀԱՄԱՍ-ը սպանել է ավելի քան 1200 մարդ, 250-ին՝ գերեվարել։ Ըստ իսրայելական հետախուզության՝ ներկայում պատանդներից ողջ է մնացել 100-ից պակաս մարդ: