Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները շարունակում են մնալ Դամասկոսում
Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները շարունակում են մնալ Դամասկոսում. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Սիրիայի մայրաքաղաքում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից։«Աշխատակիցները գտնվում են Դամասկոսում՝ դեսպանատանը»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Սիրիայում Ռուսաստանի դեսպանատանը ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ իրենց աշխատակիցների հետ ամեն ինչ կարգին է գրոհայինների կողմից երկրում իշխանության զավթման ֆոնին։