top of page

«Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Մոսկվայում են, Ռուսաստանը չի դավաճանում բարեկամներին»․ պաշտոնական

Ռուսաստանը դժվարին պայմաններում չհրաժարվեց Սիրիայի հեռացած նախագահ Բաշար ալ-Ասադից: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Մոսկվայում են, Ռուսաստանը չի դավաճանում բարեկամներին դժվար իրավիճակներում»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Դիվանագետի խոսքով՝ սա է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի տարբերությունը։

Ավելի վաղ Կրեմլում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները Ռուսաստանում ապաստան են ստացել հումանիտար նկատառումներով։

bottom of page