top of page

Արցախի Անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրն է. Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր

Այսօր՝ Արցախի Անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը, «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր:

«1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդն «այո» ասաց անկախացմանը՝ Խորհրդային Միությունից:

Համաժողովրդական քվեարկությունն անցկացվեց Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի պայմաններում:

Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվեցին 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում էր նկուղներում, փակ էին դպրոցներն ու մանկապարտեզները»,- ասվում է հաղորդագրությունում։

bottom of page