top of page

«Քաղաքական գործիչները փոխվում են, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պետք է մնան»․ դիվանագետներն ու փորձագետները համաժողով են գումարել

Տեղի է ունեցել «Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային վերաձևավորման պայմաններում․ դասեր և ռազմավարական ընտրություն» համաժողովը, որը համախմբել է հայտնի գիտնականների ու փորձագետների՝ Հայաստանից ու Ռուսաստանից։ Քննարկվել են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր ու խնդիրներ։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և Դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած համաժողովում ընդգծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարևորությունը։ Այդ հարաբերությունների ներկա փուլը բարդ է գնահատել ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ընդգծելով՝ ռադիկալ քայլերին կան նաև  այլընտրանքներ՝ բովանդակային քննարկումների միջոցով  պետք է հարթել խնդիրները։

«Քաղաքական գործիչները փոխվում են, բայց հարաբերությունները պետք է մնան»,- ասել է նա։

bottom of page