top of page

«Դուք դիմում եք քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն». «ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասացիք». Ավինյան-Մարության բանավեճ

Factor tv-ի եթերում բանավիճում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանը շեշտեց՝ պնդում է, որ հարյուր դրամով հնարավոր է ունենալ որակյալ ավտոբուսային ու առհասարակ տրանսպորտային համակարգ: «Այսօր իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետև իրենք ուղղակի չեն կարող ճիշտ կառավարել»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանն էլ հակադարձեց՝ սուտ ու մոլորեցում է, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ: «Անկեղծ ասած՝ բոլոր էն մարդիկ, որոնք այս ստին ու մոլորեցմանը տրվել են, կարիք ունեին բացատրության քաղաքապետի կողմից ,և ես կբացատրեմ բանավեճի ընթացքում մանրամասը»,- ասաց նա:

Ավինյանին ի պատասխան, Մարությանը նշեց, որ քաղաքապետը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց և որ իրենք մոնտաժի արքաներն են: Մարությանն ապա նշեց, որ իր քաղաքապետ եղած ժամանակ ասել է, որ հանրաքվեի միջոցով կարելի է  փոփոխել տրասնպորտի սակագինը: «Հիմա հանգիստ կարելի է ասել՝  առանց հանրաքվեի էլ այդ գումարը չթանկացնելու հնարավորություն կա: Հնարավոր է՝ ոչ թե թանկացնել, այլ սուբսիդավորել այդ գինը, ես սա հասկացել եմ»,- նշեց նա:

Ավինյանն էլ հակադարձեց. «Դուք հասակցա՞ք տարեկան 24 կարողանալու եք տրանսպորտի գինն այնքան սուբսիդավորել, որ գինը չփոխվի՞: Պարոն Մարության, Դուք այս հարցով ամեն ինչ խոսել եք, դուք ասել եք ՝ 2-3 կանգառ գնացողների համար կպահենք 100 դրամը, բայց սիրելի երևանցիներ, տարօրինակ է, որ չթանկանա»:

«Սուտ ինֆորմացիա չտաք, ես ասել եմ, որ պետք է ռեֆերենդում լինի, իսկ հիմա ասում եմ,  որ 100 դրամը կարող է մնալ, հիմա եթե ես լինեի քաղաքապետ, ռեֆերենդում չէի անի»,- ասաց Մարությանը:

«Պարոն Մարությանը դիմել է քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն»,- հակադարձեց Ավինյանը:

bottom of page