top of page

Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող

Սպորտի ոլորտում «տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։

Լալայանը ստացել է 1,778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1,567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ 489 ձայնով։

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6,100 օգտատեր է մասնակցել:

Հիշեցնենք, որ Լալայանը նաև ներառված է եղել «Լավագույն 3 մարզիկներ» անվանակարգում՝ Արթուր Ալեքսանյանի և Արթուր Դավթյանի հետ միասին։

1/2323
bottom of page