Թուրքիան հյուպատոսություն կբացի Հալեպում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հալեպում թուրքական հյուպատոսություն է բացվելու։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։«Էրդողանն ասել է, որ Թուրքիան շուտով կբացի իր հյուպատոսությունը Հալեպում և ավելացրել, որ Անկարան ակնկալում է իր սահմաններին սիրիացի փախստականների հոսքի ավելացում»,- հայտնում է գործակալությունը։Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Սիրիայում քուրդ մարտիկները կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ կհուղարկավորվեն։