top of page

Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու

Ավարտվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետը, դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։ Այս մասին տեղեկացրել է մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

Թեկնածուի բարեվարքության եզրակացությունը ստանալուց հետո՝ հունվարին, ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։ Անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։

Հիշեցնենք, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 18-ից, երբ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց:

bottom of page